ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Պուտինին ասել է, որ չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի քայլերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ չի ճանաչում Ռուսաստանի քայլերն ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն։

«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրավիճակի սրումը, հատկապես ռազմական հակամարտությունը, ոչ մեկին օգուտ չի բերի։ Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս դիվանագիտական ​​շփումների շարունակման օգտին և պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար»,- ասվում է ուղերձում։

Էրդողանն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular