ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստորագրված փաստաթուղթը ռուս-ադրբեջանական մինչ այս եղած հարաբերության տրամաբանության շրջանակում էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահները նախօրեին ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե Ինչպե՞ս եք գնահատում այդ հռչակագիրը և արդյո՞ք այն փոփոխություն կմտցնի՞ ռուս-ադրբեջանական հարաբերություններում` քաղաքագետն ասաց. « Կարծում եմ, որ Ալիևի այցը Մոսկվա ու ստորագրված փաստաթուղթն ու արտահայտված մտքերը խոշոր հաշվով ռուս-ադրբեջանական մինչ այս եղած հարաբերության տրամաբանության շրջանակում էին, այսինքն առանձնապես մեծ նորություններ կամ նոր ուղղություններ կարծես թե չարձանագրվեցին: Իհարկե եղավ հռչակագիրը, որն ինչ-որ առումով մեկ քայլ առաջ է երկու երկրների հարաբերությունների խորացման իմաստով, բայց եթե ընդհանուր առմամբ նայենք այդ հարաբերության դինամիկան, ապա այդ հռչակագրից առաջ էլ՝ դեռևս 2000-ականների սկզբից, ռուսներն ու ադրբեջանցիները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին, որոնցով հետևողականորեն բարձրացնում էին գործակցության մակարդակը, այդ թվում՝ ռազմական ու ռազմատեխնիկական, ու Ադրբեջանն այդ շրջանից սկսած ռուսական հռետորաբանության մեջ դիտարկվում ու բնորոշվում էր ռազմավարական գործընկեր: Հիմա արդեն դաշնակցային հարաբերության մասին է խոսքը, ու սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի քաղաքականության մեջ ընդհանուր փաթեթով է դիտարկում առնվազն հայ-ադրբեջանական տիրույթն ու փորձում է այս տրամաբանությամբ ամրացնել իր դիրքերն ու ապահովագրել իրեն Կովկասում որոշակի անակնկալներից: Այս իմաստով կարող ենք դիտարկել և այն, որ Ռուսաստանն այսկերպ փորձում է, օգտվելով գուցե նաև Թուրքիայի համար եղած որոշակի խնդիրներից, «հետ բերել» 44-օրյա պատերազմում կորցրածը՝ նկատի ունեմ Թուրքիայի ամրապնդումն ու դերի բարձրացումն Ադրբեջանում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular