ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էստոնիա՝ Անկախության օր, Մեքսիկա՝ Դրոշի օր, Ռումինիա՝ Դրագոբեթեի օր, Իրան՝ Ինժեների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1931 – վախճանվել է ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը:

1932 –ծնվել է ֆրանսահայ Դաշնակահար Միշել Լեգրանը:

1947 –ծնվել է նկարչուհի Սվետլանա Սարգսյանը:

1978 - վախճանվել է ճանաչված գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան), որը հեղինակել է մոտ 3600 աշուղական գործ:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ:

2002-մոտ երկու տասնյակ եզիդներ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքել են, որ իրենց «զրկել են» Կոտայքի մարզի Քաղսի և Լեռնանիստ գյուղերի շրջակա արոտավայրերից:

2006- Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Խելվաչաուրիի շրջանի Ադլիա գյուղում:

2008- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

2012- Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի երկարամյա պատմությունը հանգուցալուծվել է: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ բնակարանը ձեռք է բերվել և տրվել Գրողների համահայկական հիմնադրամին:

2016- Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվել է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր:

2020- Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։

2021-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ զրուցում հայտարարել է, որ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1466 —Բելգիայի Բրյուգգե քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին վիճակախաղը, որի կազմակերպիչն է եղել հայտնի ֆլամանդրացի նկարիչ Յան վան Էյկի այրին:

1525 —տեղի է ունեցել Պավիայի ճակատամարտը, ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինը գերի է ընկել, որով իսկ ավարտվել է ֆրանս-իսպանական պատերազմը:

 1582 —Հռոմի պապ Գրիգորի 8-րդը հրատարակել է  Inter gravissimas բուլլան, որով իսկ նորարարացվել է օրացույցը՝ կատարվել է անցում Գրիգորյան օրացույցին, որն էլ օգտագործվում է ներկայումս երկրների մեծ մասում:

1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացել է Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի առաջին ներկայացումը։

1768 —համաձայն Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված համաձայնագրի՝ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում հավասարեցվել են կաթոլիկների, բողոքականների և ուղղափառների իրավունքները:

1810 –վախճանվել է անգլիացի փիլիսոփա Հենրի Կավենդիշը:

1815 –վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը հանդիսանում է առաջին շոգենավի ստեղծողը:

1852 —ռուս գրող Նիկոլայ Գոգոլը այրել է իր «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ հատորը:

1856 –ծնվել է ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին:

1881 —Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքվել է Իլիական մարզի և Մոնղոլիայի և Արևմտյան Չինաստանի միջև առևտրի մասին Պետերբուրգյան պայմանագիրը:

1902 —Մեծ Բրիտանյում դոկտոր Լանչեստերը արտոնագրել է սկավառակային արգելակը:

1920 —մյունխենյան Հոֆբրոյհաուզ գարեջրատանը ներկայացվել է Գերմանիայի Նացիոնալ Սոցիալիստական կուսակցության ծրագիրը:

1938 - Oral-B ընկերությունը վաճառքի է հանել աշխարհում առաջին ատամի խոզանակը, որտեղ բնական մազի փոխարեն օգտագործվել է նեյլոնային թելեր:

1942 - հրեա փախստականներ տեղափոխող բուլղարական «Ստրումո» նավը խորտակվել է Սև ծովում, զոհվել է 767 մարդ։

1942 - առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվել է CENTO կազմակերպությունը։

1955 - ծնվել է ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսը։

1972 —վթար է տեղի ունեցել խորհրդային  К-19 ատոմային սուզանավում:

1973 —ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Անհնարինը ակնհայտ» հեռուստահաղորդումը:

1980 - տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

1991 —Պարսից ծոցի պատերազմի ժամանակ բազմազգ ուժերի բանակը սկսել է ցամաքային գործողությունը Իրաքում և Քուվեյթում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular