ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական, հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Սիրելի բարեկամներ,
Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում:
Անկախ այս գործողությունների դրդապատճառներից, նրա հնարավոր արդյունքներից, յուրաքանչյուրիս անհատական նախապատվություններից, սա մեծ ողբերգություն է, և կարող է վիթխարի բացասական հետևանքներ ունենալ մեր ողջ տարածաշրջանի, նույնիսկ ամբողջ աշխարհի համար:
Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահի լրջությունը, և առավելագույնն անի մեր երկրի անվտանգությունը բարձրացնելու, և հնարավոր նոր փորձություններից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:
Աստված պահապան բոլորիս: Պինդ եղեք:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular