ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարկանիշն ընկնում է, իսկ առջևում մրցակցային ընտրություններ են Երևանում. կարծիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի իշխանության վարկանիշը սրընթաց անկում է ապրում: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ ընդդիմությունը նույնպես հանրության շրջանում ժողովրդականության հետ կապված խնդիրներ ունի։ Քոչարյանի խոսքով, «Հայաստան» դաշինքից հիասթափված քաղաքացիները երբեք չեն սատարելու գործող իշխանությանը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը կշարունակի ընդլայնվել։

Քաղաքագետ Արման Ղուկասյանը իր հրապարակած հոդվածում ուշադրություն է հրավիրում Քոչարյանի մեկ այլ կարևոր հայտարարության վրա: Դա այն է, որ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է փողոցային այնպիսի շարժման միջոցով, որն ուղղված կլինի գործող իշխանությանը հեռացնելուն՝ այն առանց կապելու նախապես կապելու կոնկրետ անձանց իշխանության բերելու գաղափարին։ Այսինքն ընդդիմադիր դաշինքի առաջնորդն այդ հայտարարությամբ ուղղակիորեն հասկացնում է, որ իր համար այսօր հիմնարար խնդիրը ոչ թե իշխանություն ստանալն է, այլ իշխող ռեժիմի հեռացումը, և ինքը պատրաստ է աջակցել նման գործընթացին։

Հարկ է նշել, որ չնայած գործող իշխանության վարկանիշն էլ ավելի անկման միտում ունի, ընդդիմությունը չի կարողանում փողոց դուրս բերել կրիտիկական զանգված, որը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ։ Դա պայմանավորված է ոչ միայն ընդդիմության ցածր ժողովրդականությամբ, այլ նաև նրանով, որ ընդդիմադիր ուժերի միջև առկա է շահերի բախում, և կան բողոքի շարժումների տարբեր առաջնորդների անձնական հավակնություններ։ Հասկանալի է, որ երկրորդ նախագահն իր հայտարարությամբ ուղիղ ուղերձ է հղել ողջ ընդդիմությանը և կոչ արել այս փուլում համախմբվել իշխանափոխության գաղափարի շուրջ՝ մի կողմ դնելով սեփական հավակնությունները։

Իշխանության վարկանիշի անկումը առաջին հերթին պայմանավորված է երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը և համաճարակաբանական իրավիճակը լուրջ վնաս են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսության վրա ազդող օբյեկտիվ գործոններից բացի, կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք կապված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ոչ կառավարչական գործունեության, ինչպես նաև զարգացման կոնկրետ ծրագրերի բացակայության հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular