ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվեցի պատգամավորը Հայաստանի մայրաքաղաքն անվանել է էրիվան և դրանից շատ գոհ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքում ադրբեջանական պատվիրակության ժամանման դեմ ցույց էր տեղի ունեցել։ Հավաքվածները վանկարկել էին «Նիկոլը դավաճան է»:

Ըստ ցուցարարների` հենց նա է Շուշիի և Լեռնային Ղարաբաղի այլ տարածքների հանձնման պատճառը, իսկ հիմա ադրբեջանցիների Հայաստան գալը Փաշինյանի հակահայ քաղաքականության խոսուն օրինակն է։ Ըստ նրանց` հայ ժողովուրդը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու պատճառ չունի։ Ակտիվիստներից մեկն ասել է, որ ազգը չի կարող ազգակցական կապ հաստատել նրանց հետ, ովքեր «սպանել են մեր եղբայրներին, խլել մեր հողերը և ավերել մեր սրբավայրերը»։ Մասնակիցները նշել են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, նրանք հավաստիացրել են միջազգային հանրությանը, որ Փաշինյանի կարծիքը բացարձակապես հակապետական ​​է և ոչ մի կերպ չի համընկնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ։

Այդ ընթացքում Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներից մեկը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա, աղավաղելով հայոց մայրաքաղաքի անունը, իր ընթերցողներին ասել է, որ հիմա գտնվում է «Էրիվանում» և դրանով իսկ կասկածի տակ է դրել հայոց պետականությունը։ Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանը, կեղծելով պատմությունը, պնդում է, որ Երևանն իբր «հին ադրբեջանական քաղաք» է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular