ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական գազը շարունակում է մատակարարվել Ուկրաինայի տարածքով. «Գազպրոմ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը չի ազդել դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման վրա։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը «Գազպրոմն» իրականացնում է կանոնավոր ռեժիմով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտն այսօր` փետրվարի 24-ին աճել է մինչև 83,9 միլիոն խորանարդ մետր, թեև այդ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գազի փոխանցման համակարգի օպերատոր ընկերությունը։
 
Ս.թ. հունվարի վերջից «Գազպրոմը» ավելացրել էր գազի մատակարարման պոմպային հոսքերը։ Սակայն, հետագայում դրանք աստիճանաբար նվազեցին` ի վերջո հասնելով նախահունվարյան մակարդակին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular