ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ «մասամբ ազատ»․ ժողովրդավարության բրենդը ձախողվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Freedom House իրավապաշտպան կազմակերպության և Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում։ Մինչ Փաշինյանը ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ է հռչակել, իրավապաշտպան կազմակերպությունը կրկին հերքել է նրան։ Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Դա են վկայում միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Freedom House-ի այսօր հրապարակած տարեկան զեկույցի տվյալները։

«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։

Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։ Freedom House-ը եզակի չէ այս հարցում։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի ամբողջ շարք իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրում են Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավար էությունը, նշում խնդիրները, բացահայտում 2018 թվականի իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչախմբի սուտն ու կեղծիքը։ Նվազեցնելով ՀՀ ինքնիշխանությունը, կոլապսի ենթարկելով տնտեսությունը, պարտություն կրելով պատերազմում, անդառնալի հարվածներ հասցնելով բանակին՝ Փաշինյանը միայն մեկ «փաստարկ» ուներ միջազգային ասպարեզում ինքնադրսևորվելու համար՝ իր տարփողած ժողովրդավարությունը։ Ինչպես տեսնում եք, նա հանգամանալից ձախողվել է նաև այդ հարցում։ Ցավալիորեն, Փաշինյանի ձախողումները միայն նրանը չեն, ծանրագույն կերպով անդրադառնում են նաև Հայաստանի Հանրապետության վրա։

Սարգիս Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular