ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի դեմ։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե հայկական կողմի դիրքորոշումը ո՞րը պետք է լինի` քաղաքագետն ասաց. «Եթե Հայաստանը մտադիր չէ փոխել իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և մտադիր է մնալ Ռուսաստանի հետ դաշնակացային հարաբերություններում, ապա Հայաստանի կառավարությունը պետք է միջոցառումներ մշակի՝ ինչպես նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Բացի այդ, Հայաստանն առհասարակ զրկվելու է Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման տեսլականից և պետք է ապավինի իր ներքին ռեսուրսներին։ Եթե այդ հնարավորությունները բացակայում են, ապա Հայաստանը պետք է կանգնի այն փաստի առաջ, որ հարկավոր է քաղաքական վերադասավորություն, որովհետև այս քաղաքական վերնախավը, այս Ազգային ժողովը, որը ձևավորվել է անցյալ տարվա ընտրություններով, բացառում է Արևմուտքի հետ արդյունավետ աշխատանքը։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանն Արևմուտքի համար չեն կարող լինել վստահելի գործընկերներ Հայաստանում, ում հետ կարելի է աշխատել։ Եվ նման պայմաններում քաղաքական վերադասավորությունը դառնում է անխուսափելի, այսինքն պետք է այնպիսի քաղաքական վերանախավ ձևավորվի, որն այդ խնդիրը կարող է իրականացնել։ Այն քաղաքական համակարգը, որն ստեղծվեց նախորդ տարվա հունիսի 20-ին, ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելուն և անտեսում է Արևմուտքի շահերը, Արևմուտքի հետ համագործակցելու հնարավորությունները։ Ես չեմ կարծում, որ այսօրվա վերնախավը Հայաստանի համար այնքան է մտահոգ, որ պատրաստ կլինի հանձնել իշխող դիրքն այլ ուժերի, որոնք կարող են Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Իմ կարծիքով իշխող ուժը հասկանում է, որ այդպիսի հնարավորություն կա, բայց այդ հնարավորությունն անձամբ իրենք իրականացնել չեն կարող, այսինքն իրենց համար այդպիսի հնարավորություն չկա։ Ինչպես և այդպիսի հնարավորություն չկա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար։ Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձի իրեն ներկայացնել այս շղթայի մեջ որպես ամենաճկուն գործիչը, որը կարող է բալանսավորել Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի և Բրյուսելի միջև, իրականում այդ դարաշրջանն անցել է, երբ հնարավոր էր։ Հիմա շատ կոնկրետ է ամեն ինչ, և Հայաստանում այդպիսի քաղաքական փոփոխությունների համար հարկավոր է վերնախավի լուրջ քաղաքական կամք, որն այսօր ես քիչ հավանական եմ համարում, որ կարող է դրսևորվել։ Այդ վերնախավի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ավելի շատ իր սեփական շահերին է նայելու, ոչ թե հայ ժողովրդի շահերին»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular