ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում բացվել է Արսենի Կոտովի «Հայաստանի ճարտարապետությունը. խորհրդային ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

time-news.net-ը գրում է, որ փետրվարի 12-ից մարտի 6-ը Մոսկվայի հայկական թանգարանում կանցկացվի Արսենի Կոտովի «Հայաստանի ճարտարապետությունը. խորհրդային ժառանգություն» անհատական ​​ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են Արսենի Կոտովի կողմից արված լուսանկարներ, որոնք արվել են Հայաստանում երեք շրջագայությունների ընթացքում: Լուսանկարներում պատկերված են խորհրդային ժամանակաշրջանի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Երևանի Հաղթանակի զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանը, Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալը, «Սարդարապատ» հուշահամալիրը, Միկոյան եղբայրների թանգարանը, Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, մետրոյի «Երիտասարդական» կայարանը, Սևանա լճում գտնվող Հայաստանի գրողների միության հանգստյան տան ճաշասենյակը, Հերունու հայելային եզակի ռադիոաստղադիտակը։ Կան նաև Հայաստանի հնագույն վանքերի լուսանկարներ, որոնցում հեղինակը ֆիքսել է իրեն ապշեցրած պահպանված ինքնատիպությունը։

Հայաստանում արված իր լուսանկարներով լուսանկարիչը հանդիսատեսին ցուցադրում է ճարտարապետության մեջ դրսևորված խորհրդային ժամանակաշրջանի լայնածավալ մշակութային շերտն ու գեղագիտությունը, ներկայացնում է Հայաստանի այնպիսի տաղանդավոր քանդակագործներին և ճարտարապետներին, ովքեր աշխատել են խորհրդային մոդեռնիզմի ուղղությամբ, ինչպիսին են օրինակ Արա Հարությունյանը, Ռաֆայել Իսրայելյան, Արթուր Թարխանյանը և այլն։ Արսենի Կոտովի լուսանկարները բացահայտում են Հայաստանի գեղեցկությունը գաղափարների և պատկերների մեջ, վերակենդանացնում հետաքրքրությունը խորհրդային ճարտարապետության պատմության նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular