ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

ՍՊՈՐՏ

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են կատալոնական «Բարսելոնան», իտալական «Ատալանտան», գերմանական «ՌԲ Լայպցիգը», իսպանական «Սեւիլիան» ու «Բետիսը» պորտուգալական «Պորտուն» ու «Բրագան», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»։

Խմբային փուլի արդյունքում 1/8 եզրափակիչ էին դուրս եկել գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտն» ու «Բայերը», անգլիական «Վեստ Հեմը», թուրքական «Գալաթասարայը», ֆրանսիական «Լիոնը», «Մոնակոն», Մոսկվայի «Սպարտակն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00-ին։

Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 10-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular