ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս դեսանտայիններն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքը. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս դեսանտայիններն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Երեկ՝  փետրվարի 24-ին, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի շրջանում գտնվող տարածքի նկատմամբ»,- ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ կայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմալ է, անձնակազմը շարունակում է նորմալ ռեժիմով սպասարկել նրա օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը։

«Ռուս դեսանտայինների և ԱԷԿ-ի անվտանգության գումարտակի ուկրաինացի զինծառայողների համատեղ գործողությունները կայանի պաշտպանության համար երաշխիք են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար»,- ընդգծել է Կոնաշենկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։

«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular