ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում կատարվող վերադասավորումները խիստ մտահոգիչ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին երեկ հեռացրին զբաղեցրած պաշտոնից։ Ընդ որում, արդեն երկրորդ անգամն է, որ Դավթյանը հրաժեշտ է տալիս այդ պաշտոնին։ Եթե առաջին անգամ պատճառը հայտնի էր՝ ԳՇ պետին հեռացրել էին կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանիքը կազմակերպելու համար, ապա այս դեպքում ողջամիտ որևէ բացատրություն այդպես էլ չի տրվել։

Բացի Դավթյանից, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը մի ամբողջ խումբ բարձրաստիճան զինվորականների է ազատել։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս 4 բարձրաստիճան զինվորական է պաշտոնանկ արվել՝ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը։ ԶԼՄ տեղեկություններով, Փաշինյանն այսկերպ ազատվում է բոլոր այն զինվորականներից, ովքեր միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին և պահանջել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գաղտնիք չէ, որ ՀՀ ԶՈՒ-երում բարձրաստիճան պաշտոնյաների զգալի մասը լուրջ թիկունք ունի Ռուսաստանում։ Եվ չօգտվել առիթից, որ ՌԴ-ն այսօր խառն է ուկրաինական ճակատում, Փաշինյանը չէր կարող։ Մինչդեռ սեփական երկրի մասին մտածող ղեկավարը ոչ թե կփորձեր գլխատել զինված ուժերը, այլև մարտական պատրաստության վիճակի կբերեր, ավելի կամրապնդեր մարտունակությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքները։

Այսօր պահի դրությամբ, հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Արտակ Դավթյանի տեղը։ Շրջանառվում է երկու անուն՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ով, ի դեպ, Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցանկում չի ստորագրել և ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի։ Վերջինիս թեկնածությանը հակված է ՔՊ վարչությունը։ Այդկերպ փորձում են նախարարի պաշտոն ապահովել ԱԻՆ առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի համար։

Վահրամ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular