ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կոչով դիմել է ուկրաինացի զինվորականներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներին և հորդորել նրանց իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է «Смотрим» պորտալով։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չպետք է թույլ տան նեոնացիստներին որպես «մարդկային վահան» օգտագործել զինվորականների երեխաներին, կանանց և ընտանիքի անդամներին։

«Իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի ձեզ հետ համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ՌԴ նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular