ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները արգելափակել են Սումին և Կոնոտոպը. ՌԴ ՊՆ-ն ամփոփում է իրավիճակը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տվյալներ է ներկայացրել Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի դեմ հարձակողական գործողությունների արդյունքների մասին։

Նրա խոսքով՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) զորքերի խմբավորումը 21 կիլոմետր խորությամբ առաջ է շարժվել դեպի Ուկրաինայի զինված ուժերի դիրքեր և գրավել Տրեխիզբենկա բնակավայրը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումներն ու զորամասերը` ճեղքելով ազգայնական գումարտակների պաշտպանությունը, առաջ են շարժվել մինչև 25 կիլոմետր և հասել Վոլնովախա։ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները արգելափակել են Սումին և Կոնոտոպը։

Ռազմական գործողությունների ընթացքում գրավվել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային վերջին մի քանի ամիսների ընթացքում մատակարարված մեծ քանակությամբ սպառազինություն, մասնավորապես՝ ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և բրիտանական NLAW, ասել է Կոնաշենկովը։

Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 211 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 17 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 19 Ս-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 39 ռադիոտեղորոշիչ կայաններ, խոցել են վեց մարտական ​​ինքնաթիռ։ Ոչնչացվել է մեկ ուղղաթիռ և հինգ անօդաչու թռչող սարք, 67 տանկ և զրահատեխնիկա, 16 բազմակի հրթիռային կայանք և 87 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular