ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունների «մեկնարկը» տրված է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես երևում է, մայրաքաղաքի ավագանու սպասվելիք ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի վերջնական որոշում, և այդ ուժի ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Եվ ահա, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը: Ի դեպ, կարծիք կա, որ «Հայբիզնեսբանկի» ու Տիգրան Ավինյանի հետ կապված՝ Թանդիլ յանի ֆեյսբուքյան գրառումը, որը բավականին մեծ արձագանք գտավ, տեղավորվում է հենց վերը նշված պայքարի տրամաբանության շրջանակներում: Այսինքն, չնայած ընտրություններ հայտարարված չեն, սակայն քաղաքական պայքարն արդեն կարելի է սկսված համարել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular