ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է լռել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ եւ կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչեւ վերեւներից չհրահանգեն՝ ինչ ասել եւ ինչպես։ Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են եւ վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։

Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն եւ մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասվի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular