ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին պաշտոնատար մի շարք անձինք՝ նրանց փոխարեն նշանակելով նոր դեմքեր: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի: Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ այդ պաշտոնից ազատվեց, այս անգամ՝ մեղադրյալի կարգավիճակով՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի, պայմանավորված է նրանով, որ, նախ, թեկնածուի հարցում չկա վերջնական որոշում, բացի այդ, ՀՀ պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ գտնվում է Ռուսաստանում: Այսօր նախարարը կվրադառնա, որից հետո կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկացանք նաև, որ նախարար Պապիկյանի հետ Ռուսաստան է գնացել նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման թեմայով, երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular