ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Խոջալուի զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։

1877 - ծնվել է արձակագիր Միքայել Մանվելյանը։

1921- Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով ՀՍԽՀ-Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։

1959 - վախճանվել է աշուղագետ Վերդին։

1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարել է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացի սկիզբը։

1988- Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդերը, որոնք շարունակվել են չորս օր։

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ գիշերը տեղի է ունեցել Խոջալուի գրավումը։

- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։

2001-ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար:

2007- Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը:

2013 - վախճանվել է պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

2021-Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, որը իր սեռի դիմաց գրել էր «արու»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1513 - երկրաշարժը ավերել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։

1564 –ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։

1618 - առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա 1-ին սուլթանը։

1712 —Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։

1770 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։

1802 - ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն։

1808 - ծնվել է ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Օնորե Դոմիեն։

1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախել է այնտեղից։

1821 - վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ Ժոզեֆ դը Մեսթրը։

1848 - Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։

1852 —բրիտանական «Բիրկենդեխ» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում, որի արդյունքում զոհվել է 454 մարդ։

1878- ֆրանսիացի բանասեր էմիլ Լիտտեն գիտնական Շարլ Էմաննուել Սեդիոյի խնդրանքով հայտնաբերված մանրագույն կենդանի էակների համար ստեղծել է «միկրոբ» տերմինը։

1893 - ծնվել է անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։

1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերել է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, հետագայում նրա անունով է կոչվել ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1917 —Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել անկարգություններ, պետական դուման ցրվել է, հայտնվել են բարիկադներ, սկսվել է համընդհանուր գործադուլը, իսկ զորքերը սկսել են անցնել հեղափոխականների կողմը։

- Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։

1919 —ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ-Կոնյոն ազգային այգին։

1924 —Գերմանիայում Ադոլֆ Հիտլերին «գարեջրային ապստամբության» պատճառով դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։

1930 —Նյու-Յորքում սպանել են ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Թոմ Ռեյնին, և Նյու-Յորքում սկսվել է այդ քաղաքի պատմության մեջ մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը։

1932 - ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող Ջոնի Քեշը։

1935 —գյուտարար Ռոբերտ Ուոտսոն-Ուոտտը իրականացրել է իր հայտնագործության՝  «ռադարի» (RAdio Detection And Ranging), առաջին փորձարկումը։

1954 - ծնվել է  թուրք պետական և քաղաքական գործիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

1955 — «Նորթ Ամերիկեն» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթը ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է գերձայնային արագությամբ ընթացող ինքանթիռից հաջողված կատապուլտացիա։

1993 —պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը իր հինգ հանցակիցների հետ միասին Նյու-Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի ստորգետնյա կայանատեղիում պայթեցրել է պայթուցիչով բեռնված բեռնատար մեքենա։

2005 —վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։

2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվել է«Via Domus» խաղը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular