ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին հայտարարել է, որ Ալիևը խոստացել է օգնել Ուկրաինային նավթամթերքի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհմամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Ուղերձը հրապարակվել է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։

«Իլհամ Ալիևը և նախագահ Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ, դա կարելի է միայն ողջունել», - ասել է Զելենսկին։

Նա նաեւ հայտնել է, որ իր զրուցակիցներին պատմել է Ուկրաինայում նավթի ու նավթամթերքի պակասի մասին, Ալիեւը խոստացել է օգնել նավթամթերքի հարցում։

«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ կլինի»,- Զելենսկու խոսքով` խոստացել է Ադրբեջանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular