ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ամեն օրը մեծացնում է Հայաստանի պետական պարտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական պարտքը հասել է աննախադեպ չափերի՝ 9 միլիարդ 282 միլիոն դոլարի։ Մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 միլիարդ 257 միլիոն դոլարով, ինչը մեկ տարվա ընթացքում Հայաստանի ստանձնած ամենախոշոր պարտավորությունն է 2009 թվականից ի վեր, երբ տնտեսական կտրուկ անկման պայմաններում Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը միայն այդ տարի կուտակեց լրացուցիչ 1 միլիարդ 470 միլիոն դոլար պարտք։ Այդուհանդերձ, հարկ է հաշվի առնել, որ 2009 թվականին ֆինանսական լուրջ ճգնաժամ էր ողջ աշխարհում, և պետական պարտքի ավելացումը լիովին արդարացված էր։

Փաշինյանի կառավարման չորս տարիների ընթացքում պետական պարտքն աճել է գրեթե 2,5 միլիարդ դոլարով, իսկ այդ պարտքի արդյունավետ սպասարկում բնավ չենք տեսնում։ Իհարկե, բոլորովին խնդիր չէ, որ պետական պարտքը աճում է, կարևորն այստեղ այդ պարտքի ճիշտ սպասարկումն է, ճիշտ օգտագործումը, մինչդեռ չորս տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2.5 միլիարդ դոլարը հիմնականում ծախսել է նախ պատերազմի ժամանակ Հայաստանի խնդիրները կարգավորելու և մեծամասամբ աշխատավարձերի, օրվա խնդիրները լուծելու վրա։ Ըստ էության, այդ գումարները բոլորովին չեն ծախսվել ենթակառուցվածքների, հզորությունների ավելացման և այլ կարևորագույն նախաձեռնությունների վրա, ինչը նշանակում է, որ այդ պետական պարտքի ավելացումը ոչ թե դրական, այլ բացառապես բացասական հետևանքներ են ունենալու Հայաստանի Հանրապետության համար։

Որքան շարունակվում է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության պաշտոնավարումը, այնքան Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելի է աճելու։ Իրեն հարգող և սեփական երկիրը գնահատող իշխանությունը միջազգային վարկեր վերցնելու դեպքում նաև շահագրգռված և պատասխանատու կլիներ այդ գումարները Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական վերականգնման համար օգտագործելուն։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ունի այսօր մեկ խնդիր. ամեն գնով պահպանել իր իշխանությունը և այդ գումարներն օգտագործում է հասարակության խոցելի խավերի թոշակներն ու աշխատավարձերը տալու, ինչպես նաև սեփական կուսակիցների անձնական բարեկեցության վրա։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունն, օրինակ, պարտավոր էր կտրել բոլոր տեսակի պարգևավճարները, ինչը ոչ միայն չի արվել, այլև, հակառակը, նախկինում պադավատապետության դեմ բողոքող Փաշինյանը ավելի է ավելացրել իշխանության ճոխ ծախսերը։ 

Միհրան Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular