ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում. գրավվել են Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է interfax.ru-ն։

Նրա խոսքով՝ վերահսկողության տակ են վերցվել Ուկրաինայի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։ 

«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի», - ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով, մասնավորապես, ոչնչացվել է ուկրաինական բանակի 31 հրամանատարական կետ ու կապի կենտրոն։

«Ոչնչացվել է 314 տանկ և այլ զրահատեխնիկա, 57 բազմակի հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։

Կոնաշենկովը նաև ասել է, որ ռուս զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ութ Բուկ Մ-1 մարտական մեքենա, Ս-300 և Բուկ-1 հակաօդային պաշտպանության համակարգեր, երեք ռադիոտեխնիկական դիրք՝ Պ-14 կայաններով, հինգ մարտական ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
 
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular