ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, մեզանից յուրաքանչյուրը՝ մարտիկ. Զելենսկին հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով, որում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նա ընդգծել է, Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների իրականացման ֆոնին «այժմ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է», գրում է unian.net-ը։

«Երբ ես առաջադրվում էի նախագահի պաշտոնում, ես ասում էի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է: Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար: Մեր գեղեցիկ Ուկրաինայի համար: Եվ հիմա այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է: Մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կհաղթի, փա՛ռք Ուկրաինային»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular