ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր բողոք Ավետիսյանների սպանության գործով

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Վճռաբեկ դատարանը մինչեւ շաբաթվա վերջ  եւս մեկ բողոք կստանա։

Hayreniq.am-ին հաջողվեց պարզել, որ 

բողոքը նախապատրաստական փուլում է, մոտ ժամանակներս այն կուղարկի Վճռաբեկ դատարան։

Մինչ այժմ  Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում բողոքարկել էր տուժող կողմի իրավահաջորդ Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ ավտոմատ տանելով: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Օգոստոսի 23-ին էլ Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության (104 հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 ենթակետեր), ավազակային հարձակման (175 հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 ենթակետեր), ապօրինի սահմանահատման համար (34-329 հոդվ., 1-ին մաս): Դատարանի վճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular