ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային

ՍՊՈՐՏ

Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է ամռանը վերադարձնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Calciomercato-ն։

28-ամյա ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կտեղափոխվի այլ ակումբ։ «Յուվենտուսը» գրավիչ առաջարկ կանի Պոգբային, որը թուրինյան ակումբում հանդես է եկել 2012-2016 թվականներին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular