ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի ԿԲ-ի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան փետրվարի 28-ին հայտարարել է, որ Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ: Այդ մասին հաղորդում են ճապոնական եւ արեւմտյան ԶԼՄ-ները:

Նա պարզաբանել է, որ Ճապոնիան կսահմանափակի գործարքավարությունները ՌԴ-ի ԿԲ-ի մասնակցությամբ:

Բացի այդ, վարչապետի խոսքով, Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի մի շարք իրավական անձանց եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ:

Կիսիդան հավելել է, որ Ճապոնիան որոշում է ընդունել սահմանափակել Բելառուս արտահանումը: Ճապոնական ԶԼՄ-ները նշվում են, որ այդ որոշումն ընդունվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին: Ավելի վաղ Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան արեւմտյան երկրներին կմիանա SWIFT վճարային համակարգից ռուսաստանյան մի շարք բանկերի անջատման դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular