ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևի արևմուտքում կատաղի մարտեր են ընթանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական զորքերը փորձում են մտնել Ժիտոմիրի մայրուղի՝ Բորոդյանկայից ճեղքելով Մակարով։ Այս մասին հայտարարել է Կիեւի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։

Նրա խոսքով՝ այժմ կատաղի մարտեր են ընթանում Կիեւի մոտ Բորոդյանկա - Բուզովայա ուղղությամբ։

Նա նաև նշել է, որ Կիևի մարզում երկու խնդրահարույց ուղղություն կա.

«Դա Ժիտոմիրի մայրուղու ուղղությունն է. Բուչա, Գոստոմել, Վորզել, Բորոդյանկա, երկրորդը Դիմերն է, Իվանկովը և Պոլեսիեն»,- նշել է նա և հավելել, որ իրավիճակը ծանր է մարդասիրական օգնության առումով։

Մասնավորապես, սննդամթերքի և դեղորայքի առաքման հետ կապված դժվարություններ կան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular