ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումը կանչում է «թեժ» պատերազմի ուրվականներին». Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան, մահաբեր զենքի մատակարարումները Ուկրաինա սկսելու իր որոշմամբ, կանչում է ոչ թե սառը, այլ ամենաթեժ պատերազմի ուրվականներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հաղորդագրության մեջ, նշում է ՏԱՍՍ-ը:

«Այս որոշմամբ ԳԴՀ-ն կոչ է անում ոչ թե սառը, այլ «ամենաթեժ» պատերազմի ուրվականներին: Չափազանց տխուր ասոցիացիաներ են առաջանում Բեռլինի կողմից Կիևի «ռազմական» մղման հեռանկարից, որը, ըստ երևույթին, ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ ներկա իրավիճակում տրամադրված զենքը ուկրաինական տարածքում հեշտությամբ կարող է դառնալ նեոնացիստների, ահաբեկիչների և կողոպտիչների ձեռքբերումը»,- ընդգծել է Զախարովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular