Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ հայտարարություն է արել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն ընդամենը վերջերս է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, մոտ կես ժամ առաջ իր էջում գրառում է կատարել:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:
Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:
Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»,- գրել է Սեյրան Օհանյանը, որը, հիշեցնենք, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: