ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահ կընտրեն վաղը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար:

Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի ժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։

Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular