ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի և Թեհրանի հարաբերությունների բարելավումը Մոսկվայի արժանիքն է. փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միության ընդլայնմանը: Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է Էթնիկ և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ​​ղեկավար, «Արխոն» ամսագրի գլխավոր խմբագիր Անտոն Բրեդիխինը։

«Ադրբեջանի նկատմամբ Իրանի քաղաքականության փոփոխության պատճառը Ռուսաստանի ազդեցությունն է։ Իրանը որդեգրել է տարածաշրջանում քաղաքականության այն հայեցակարգը, որին աջակցում է Ռուսաստանը։ Դա 3+3 ձևաչափն է։ Ուստի Ադրբեջանի և Իրանի միջև այդ հարթակում ավելի քան դրական հարաբերություններ պետք է կառուցվեն։ Եվ դրանք պետք է կառուցվեն բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսության, թե՛ տրանսպորտի ոլորտում։ Եվ իհարկե, Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների բարելավումը քայլ է Ադրբեջանի Եվրասիական տնտեսական միության մաս դառնալու ուղղությամբ։ Ի վերջո պետք է հիշել, որ Իրանը ազատ առևտրի գոտի ունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ նրան սահմանակից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Ուստի դա և՛ քայլ է դեպի Ադրբեջանի եվրասիական ինտեգրում, և՛ միաժամանակ մեր դիվանագիտության ճնշումը, որը միշտ ուժեղ է եղել Իրանում։ Այսինքն Իրանը Կրեմլի օրակարգից ոչ մի տեղ էլ չի գնում, ինչպես էլ դա ներկայացվի, կամ ոնց էլ դա որոշները ցանկանան։ Իսկ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների բարելավումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղիղ գիծն է»,-ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը փորձում են ստեղծել 3+3 տարածաշրջանային բանակցային ձևաչափ Անդրկովկասում խաղաղություն և համագործակցություն ապահովելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular