ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Ծառուկյանը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին. «Ես ատում եմ պատերազմը»

ՍՊՈՐՏ

fightnews.info–ն գրում է, որ  UFC-ի հեռանկարային թեթև քաշային մարզիկ հայազգի Արման Ծառուկյանը կիսվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին իր կարծիքով: Մարտիկն ասել է, որ չգիտի, թե ով է ճիշտ այդ հակամարտությունում, սակայն կարծում է, որ ռազմական գործողությունները պետք է հնարավորինս արագ դադարեցվեն։ 

«Գիտե՞ք, ես ապրում եմ Ռուսաստանում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ատում եմ պատերազմը, քանի որ շատ տարիներ առաջ մենք պատերազմ ենք ունեցել Հայաստանում, ես գիտեմ, թե դա ինչ է և հիմա ուզում եմ տեսնել, թե ինչպես է դա դադարում: Չգիտեմ ով է ճիշտ, բայց այս ամենը շատ վատ է։ Փորձում եմ չմտածել պատերազմի մասին, քանի որ մենամարտ ունեի և պետք է կենտրոնացած լինեի»,- UFC Fight Night 202 մրցաշարից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արման Ծառուկյանը։

Նշենք, որ UFC Fight Night 202 մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է իսպանացի Յոել Ալվարեսին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular