ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ հուվարի 16-ին, Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որով ներկայացրել է որոշ տեղեկություններ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Էջմիածնի քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանի մասնակցությամբ:
Հաղորդագրության մեջ մեղադրանքներ են առաջադրվել նաև մարդկանց, ովքեր գործով ներկայացված չեն եղել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ NEWSPRESS.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ այս գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որը դեռևս հետաքննության փուլում է:

«Ես չգիտեմ՝ դռնբաց, թե փակ կլինեն դատական նիստերը, բայց եթե դուք ցանկանում եք մասնակցել դրանց, ապա կարող եք դիմել և ստանալ թույլտվություն»,- հորդորեց Տռուզյանը՝ չպարզաբանելով հետաքննության հետ կապված այլևս ոչինչ:

NEWSPRESS.am-ի Քննչական կոմիտեի լավատեղյակ աղբյուրները հայտնեցին, որ այս գործով՝ 3 հոդվածով մեղադրանք է առաջադրված Մանվել Գրիգորյանի որդուն՝ Արման Գրիգորյանին: ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին և թեթև ծանրության վնաս հասցնելու համար (հոդված 113 և 117), իսկ երրորդ հոդվածով (235)` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, կրելու համար: Այս երեք հոդվածով Արման Գրիգորյանին օրենքով սահմանվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Իսկ թե ի՞նչ նոր «բացահայտումներ» կանի դատարանը գործի մասով և կփորձի՞ արդյոք «մեղմել» Գրիգորյան եղբայրների հանցանքը, առայժմ միայն կարելի է կանխատեսել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular