ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազը թանկացավ․ Հայաստանին նոր թանկացումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ կապույտ վառելիքի սակագները ապրիլի մեկից վերանայելու հայտը՝ գազը թանկացնելով միջինը 4,1 տոկոսով։ Ռուսական ընկերությունն առաջարկում էր բարձրացնել սակագները 6 տոկոսով։

Կարգավորող հանձնաժողովն անփոփոխ թողեց սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ, փոխարենն այն բարձրացավ մյուս բոլոր խմբերի համար։ Սովորական սպառողները մեկ խորանարդի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ այսինքն բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացավ շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։

ՀԾԿՀ որոշումը, իհարկե, թույլ է տալիս գործող իշխանություններին՝ հերթական անգամ շեղելու հանրությանը, համոզելու, թե ամեն ինչ արել են, որ անփոփոխ թողնեն սակագները խոցելի խավերի համար։ Մինչդեռ որևէ իշխանական պաշտոնյա չի ասի, որ առևտրային ընկերությունների, խոշոր սպառողների համար սակագնի բարձրացումը հղի է լուրջ վտանգներով:

Գազի սակագնի բարձրացման պատճառով կաճեն գները։ Այս տարի արդեն աճել են ջրի ու էլեկտրաէներգիայի սակագները, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները դեռ առաջիկայում Հայաստանի բնակիչները կզգան իրենց վրա։

Արմեն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular