Եվրոպայում գազի գինն աճել է գրեթե 60%-ով և պատմական ռեկորդ սահմանել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳազի գինը եվրոպական շուկայում մարտի 2-ին ռեկորդ է սահմանել՝ հասնելով պատմական առավելագույնի, հայտնում է korrespondent.net-ը։
Այն աճել է գրեթե 60%-ով և հատել հազար խորանարդ մետրի համար 2200 դոլարի շեմը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ գազի գինը հասել էր 2138 դոլարի հազար խորանարդ մետրի համար։