ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության. Կլիչկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

«Գիշերը թշնամին կրակել է Սպիտակ եկեղեցու վրա, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում, մենք պատրաստվում ենք և կպաշտպանենք Կիևը, կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը։

Կլիչկոն հիշեցրել է, որ մարտի 1-ին ռուսական երկու հրթիռ հարվածել է մայրաքաղաքի հեռուստաաշտարակին և հինգ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր  հայտարարել էր, որ ռուսական բանակը շարունակում է Պոդոլսկի և Սիվերսկի ուղղություններից Կիևի վրա հարձակման փորձերը։ Այս մասին ասված է չորեքշաբթի՝ մարտի 2-ի առավոտյան հրապարակված ամփոփագրում։

Նշվում է, որ Պոդոլսկի ուղղությամբ հակառակորդը, ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգից կազմից օգտագործելով տասներեք գումարտակային մարտավարական խումբ, փորձում է շարունակել գրոհը Կիևի ուղղությամբ՝ հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղություններից մայրաքաղաքը փակելու նպատակով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular