Ո՞վ է եղել երիտասարդին խեղդամահ անելու եւ այրելու մեջ մեղադրվողներից մեկը
ԻՐԱՎՈՒՆՔՆոր մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանում դաժանաբար սպանված 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի դեպքի մասին:
Նախնական տվյալներով, Մուրադյանին խեղդամահ անելու եւ հրկիզելու կասկածանքով ձերբակալվածներից մեկն ադրբեջանցի է: Անդրանիկն ու այդ ադրբեջանցին դասընկերներ են եղել, նա այդ քայլին դիմել է ոչ թե ազգային ատելության հողի վրա, այլ գումար աշխատելու: Նշենք, որ Մուրադյանին առեւանգել էին դեռեւս հունվարի 10-ին եւ հարազատներից պահանջել 20 մլն ռուբլի փրկագին: 25-ամյա Անդրանիկի հայրը, որը գործարար է, դիմել էր ոստիկանություն: Այս պահին հայտնի չէ` Մուրադյանները վճարել էին փրկագինը, թե ոչ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` հայ երիտասարդին առեւանգածները, գիտակցելով, որ իրենց նկատմամբ հետախուզում կհայտարարվի, հետեւից մոտեցել էին Անդրանիկին եւ սառնասրտորեն խեղդամահ արել, այնուհետեւ ամայի վայրում այրել մարմինը:
Անդրանիկ Մուրադյանին հուղարկավորելու են Հայաստանում: Նշենք, որ ընտանիքը Ջավախքից էր, երկար տարիներ բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում: