ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավաճաններ, թալանչիներ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին հող հանձնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասար է, թե Կուբաթլի է,և այդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչու՞  են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում դա արվել է հրապարակային։  Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:

«Հերիք է գաք այստեղ կոկոդիլոսի արցունքներ թափեք»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ ընդդիմադիրների վրա:

Վարչապետն արձագանքեց՝ ով որ իրեն ասի, որ հող է հանձնել, մատով է խոսելու այդ մարդկանց հետ:

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչից հետո իրավիճակը լարվեց:

ԱԺ նիստը վարող Հակոբ Արշակյանը ընդդիմադիր երկու պատգամավորի դուրս հրավիրեց դահլիճից, սկսվեց բանավեճ, ապա ընդդիմադիր բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular