ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ Ռուսաստանը գնահատի իրական դաշնակիցներին. պատմաբան Անտոն Եվստրատով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru–ն գրում է, որ Ռուս-հայկական պետական ​​համալսարանը պատրաստ է ընդունել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության արդյունքում արևմտյան բուհերից հեռացված ռուս ուսանողներին։ Այդ մասին իր հեռագրային ալիքում հայտնել է պատմաբան, ՀՌՀ դասախոս Անտոն Եվստրատովը։

«Հայաստանը, որը չի սահմանափակել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը, ամենայն հավանականությամբ կդառնա այն հիմնական երկրներից մեկը, որի միջոցով Մոսկվան կվերադառնան իր այն քաղաքացիները, որոնք մնացել են այն պետությունների տարածքում, որոնք հրաժարվել են օդային հաղորդակցությունից Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով իրավիճակը Ուկրաինայում։ Ավելին, Հայաստանի խոշորագույն բուհերից առնվազն մեկը՝ Ռուս-հայկական համալսարանը, իր ռեկտոր Արմեն Դարբինյանի միջոցով արդեն հայտնել է իր պատրաստակամությունը ընդունելու ռուս ուսանողներին, ովքեր վերը նշված պատճառով հեռացվում են եվրոպական բուհերից»,- գրել է Եվստրատովը։

Ավելի վաղ, իր մեկ այլ հրապարակման մեջ պատմաբանը գրել էր, որ Հայաստանը ևս մեկ անգամ է հավատարիմ մնացել Ռուսաստանի հանդեպ իր դաշնակցային պարտքին, չնայած Մոսկվայի «հավասար հեռավոր դիրքորոշմանը» ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ, և ժամանակն է, որ ռուսական իշխանությունները գնահատեն իրական դաշնակիցներին և չփոխանակեն նրանց «քաղաքական խարդախ պետությունների» հետ:

«Թուրքիան փակել է նեղուցները բոլոր (հիմնականում ռուսական, քանի որ մյուսները դեռ այնտեղ չկան) ռազմանավերի համար՝ հղում անելով Մոնտրոյի կոնվենցիային։ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը շարունակում է Ուկրաինային մատակարարել նավթ և վառելիք, ընդ որում վերջերս անվճար։ Միաժամանակ Բաքվում տեղի են ունենում հակառուսական զանգվածային ցույցեր, որոնց ժամանակ Ռուսաստանի ղեկավարությանը վիրավորում են կարգախոսներով, պաստառներով ու խմբային վանկարկումներով։ Ընդ որում, Հայաստանը միակն է, ով աջակցել է Ռուսաստանին Եվրոպայի խորհրդում։ Հայաստանը հանդես է եկել ԵԱՏՄ ձևաչափով հակառուսական արևմտյան պատժամիջոցներին հակազդելու միջոցառումներ մշակելու նախաձեռնությամբ։ Հայաստանը, ինչպես ՄԻՇՏ, 100%-ով հավատարիմ լինելով իր դաշնակցային պարտքին, ոչ մի պահ երես չի թեքել Ռուսաստանից։ Եվ դա չնայած Մոսկվայի «հավասար հեռավոր քաղաքականությանը» Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա լռությանը բուն Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին և հայ ժողովրդի մետաֆիզիկական թշնամիների հետ Ռուսաստանի  դաշինքին և գործընկերությանը… : Չեմ կարող չդիմել Ռուսաստանի  ղեկավարությանը... Պարոնայք, միգուցե՞ ժամանակն է գնահատել և պաշտպանել իրական դաշնակիցներին: Ռուսաստանը այնքան էլ շատ իսկական ընկերներ չունի, և նրանց մեջ Հայաստանն է գլխավորն ու ամենավստահելին։ Իսկապես, Հայաստանը, շրջապատված լինելով թշնամիներով, որոնք միևնույն ժամանակ Ռուսաստանի  թշնամիներն են, արժանի չէ՞ գոնե արդարության և իրական, արդյունավետ դաշնակցային օգնության, որպեսի պաշտպանի իր ազգային շահերը…»,- գրել է Եվստրատովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular