ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ:

Մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքները մարտի 3-ի նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

Աժ նիստը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular