ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին վստահ է, որ Էրդողանը կլինի Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխավորների թվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պետք է լինեն իր երկրի «անվտանգության երաշխավորների» թվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ նա (Էրդողանը,- նշում է ՏԱՍՍ-ը) Ուկրաինայի անվտանգության այն երաշխավորներից մեկն է, և նա անպայման կլինի այն երկրների թվում, որոնք պետք է երաշխիքներ տան Ուկրաինայի անվտանգության համար»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այլ ինչ օգնություն կարող է Թուրքիայի ղեկավարը տրամադրել Կիևին։

Խոսելով Գերմանիայի կանցլերի դերի մասին՝ նա ասել է, որ «Գերմանիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, և նա անպայման պետք է լինի ոչ թե Ռուսաստանի, այլ արդարության կողմից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular