ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն չի պատրաստվում Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծել. Փսակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրայով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրա խոսքով` դա սպառնում է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմով. «Վաշինգտոնը ցանկանում է խուսափել հենց դրանից», - ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող ասել, թե արդյոք հնարավոր է Պուտինի և Բայդենի շփումը, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում. «Այժմ փոխգործակցության պլաններ չկան», - ընդգծել է Փսակին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է նաև, որ ԱՄՆ-ն իրական ժամանակում ռուսական զորքերի մասին հետախուզական տեղեկություն է փոխանցում Ուկրաինային:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ամբողջությամբ փակել Ուկրաինայի օդային տարածքը։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, քանի որ երկիրը ենթարկվում է հրթիռային հարվածների, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռների, ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular