ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են ՀՀ հինգ նախագահները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը:

Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն են, որ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի պարագայում դա տեղի ունեցավ երկրորդ անգամ ընտրվելուց հետո: Առաջին անգամ նա պաշտոնավարել է 1991-1996 թվականներին, ապա վերընտրվելով՝ պաշտոնավարել է միայն երկու տարի՝ հրաժարական տալով 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը եւս երկու շրջան է պաշտոնավարել՝ 1998-2003 եւ 2003-ից 2008 թվական: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ չնայած պաշտոնավարեց տասը տարի, սակայն արդեն վարչապետի պաշտոնում նա պաշտոնավարեց ընդամենը մեկ շաբաթ:

Պաշտոնավարման հինգ տարին լրանալու ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ էլ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել դեռ 2018 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք՝ մինչեւ հեղափոխությունը: Եվ, ահա, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը մեկ ամիս եղավ նախագահի պաշտոնակատար, ՀՀ հինգերորդ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Իհարկե, գաղտնիք չէ, որ նա լինելու է կողմնակալ նախագահ, այսպես ասած՝ ՔՊ-ականների սրտով, սակայն թերեւս նա եւս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով եւ նախագահի պաշտոնում կաշխատի ժամանակավոր:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular