Պատմության այս օրը (մարտի 5)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Ծառ տնկելու օր, Ադրբեջան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր, Ղրղզստան՝ Դատական համակարգի աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1873- ծնվել է բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։
1905- ծնվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։
1909- վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։
1927-Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։
1932- ծնվել է նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
1959- ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։
1962- ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։
2003- Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվել է Հայաստանի նախագահ։
2007- IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:
2010- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով:
2013- Որպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ:
2015-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ և վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի իր լիազորությունները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1133- ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։
1512- ծնվել է ֆլամանդցի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։
1534- վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։
1558 —բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել է Մեքսիկա եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդը ուսումնասիրելու համար։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնման օր։
1770 —տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը»․Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։
1792 —Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։
1827- վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։
1854- ծնվել է լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։
1868 —Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։
1871- ծնվել է հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լուքսեմբուրգը։
1913- ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։
1933- Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43.9%-ը։
1940-խորհրդային ղեկավարությունն արձակել է 25700 լեհ մտավորականների ոչնչացման հրամանը։
- վախճանվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։
1946- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։ Սկսվել է«Սառը պատերազմը»։
1947- վախճանվել է իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։
1953- վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։
1953- վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։
1958- կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։
1979- ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավը իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։
1989 — «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլին շտապում են օգնության» մուլտսերիալի պրեմիերան։
1997 —մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
2000 —աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականները իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։
2013- վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը