ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղին քարտ Հայաստանի ԱԳՆ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո Հայաստանն արդեն երեք անգամ ձեռնպահ է քվեարկում Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի տարբեր կառույցների բանաձևերին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում երեկ որոշում է կայացվել հետաքննություն սկսել Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ մարդու իրավունքների խախտումների փաստերով։ ՄԱԿ-ի խորհուրդը հատուկ հանձնաժողով է ստեղծելու, որը մեկ տարի ժամանակ ունի հետաքննություն իրականացնելու։ Այս բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 32 պետություն, դեմ միայն երկուսը՝ Էրիթրեան և Ռուսաստանը։

Հայաստանը 13 երկրներից մեկն է, որ ձեռնպահ է քվեարկել։ Հայաստանը նաև նույն խորհրդում օրեր առաջ էր ձեռնպահ քվեարկել, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ավելորդ է նշել, որ նախկինում Հայաստանը լիովին համադրված դիրքորոշումներ է արտահայտել Ռուսաստանի հետ՝ այդ երկրին համարժեք քվեարկելով տարբեր հարցերում։ Առավել ևս այսօր, երբ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, իսկ Արևմուտքը տարատեսակ պատժամիջոցներ է ներդնում, Հայաստանի չեզոք դիրքավորումը կարող է լուրջ խնդիրներ հարուցել։

Երեկ ուշ երեկոյան ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների համակարգումը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ էության, Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչության խիստ պաշտոնական և լակոնիկ հաղորդագրությունը վկայում է, որ ՀՀ ԱԳ նախարարին դիտողություն են արել Ռուսաստանին վերաբերող հարցերում չեզոքություն պահպանելու համար։ Ամեն դեպքում, այսպիսի զգայուն հարցերում առավել նախընտրելի է հստակ դիրքորոշումը։ Ռուսական «ոչ ձուկ, ոչ միս» սկզբունքը չեն գնահատելու որևէ կողմից։

Զավեն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular