ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ աղն ավելի շատ է քննարկվում, քան երկրի նախագահը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Հայաստանի 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ Արդեն իսկ ընթանում են նախապատրաստական աշխատանքները Ազգային ժողովի հատուկ նիստ գումարելու հարցով։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երկրի նախագահը պետք է լինի հեղինակավոր անձ, որպեսզի կարողանա նույնիսկ մայր օրենքով տրված չափազանց նվազ լիազորությունների պայմաններում ներքաղաքական փոխըմբռնում ապահովել քաղաքական ուժերի միջև։ 

Կարճ ժամանակ առաջ թե՛ ընդդիմադիր ուժերը, թե՛ հանրությունը վստահություն էին հայտնում, որ Երևանի նախկին քաղաքապետ, իսկ մինչև վերջերս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չունի այդ հեղինակությունը և չի կարողանալու որևէ կերպ ապահովել ներքաղաքական կայունություն անհրաժեշտության դեպքում։ Ընդհակառակը ընդդիմությունը բազմիցս նշել էր, որ Վահագն Խաչատուրյանը լինելու է ընդամենը Նիկոլ Փաշինյանի գրպանային նախագահը, կողմնակալ կատարելու է նրա բոլոր հրահանգները։

Հայաստանի նախկին 4 նախագահներից միայն մեկն է՝ մեկ ամիս առաջ հրաժարական տված Արմեն Սարգսյանը, որ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին։ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել օգտագործելու իր հեղինակությունն ու կապերը օգնելու Վահագն Խաչատուրյանին՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նույնիսկ Վահագն Խաչատուրյանի նախկին կուսակցապետը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն շնորհավորել։ Իսկ սոցիալական ցանցերում նրանց կողմնակիցների, հատկապես Հայ ազգային կոնգրեսի անդամների կողմից բացասական տրամադրություններ կան իրենց նախկին կուսակցի՝ ներկայումս ստանձնած պաշտոնի շուրջ։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորանք ստացել է միայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Վերջինս հատուկ գործողության օրերին նույնիսկ ժամանակ է գտել համապատասխան ուղերձով հանդես գալու։ Սա, իհարկե, արարողակարգային կարելի էր համարել, ռազմավարական դաշնակիցը ընդամենը իր հարգանքն է ցուցաբերել Հայաստանի, այլ ոչ հենց Վահագն Խաչատուրյանի նկատմամբ։

Եվրոպական և ամերիկյան որևէ երկրի ղեկավար այդպես էլ առայժմ չի շնորհավորել Խաչատուրյանին, և, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում առաջիկայում երդում է տալու մի անձնավորություն, որը հեղինակություն չունի ո՛չ արտերկրում, ո՛չ էլ Հայաստանում։ Ավելին նրա ընտրությունն Ազգային ժողովում, սոցիալական կայքերում և օգտատերերի մոտ ավելի քիչ քննարկվեց, քան նույնիսկ Առողջապահության նախարարության առաջարկը աղի վերաբերյալ։

Արսեն Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular