ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորյուն Նահապետյան. Պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը: Այս մասին հունիսի 8-ին ԱԺ-ում հայտնել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ 2015-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով, անհրաժեշտ է նաեւ շարունակել աշխատանքը պայմանագրային զինծառայողների նպատակային ներգրավման եւ մի շարք ռազմական մասնագիտացումների համար ավելի բարձր աշխատավարձ սահմանելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է նաեւ բարձրացնել ռազմական կրթության որակը, ժամանակին բացել նոր ռազմական մասնագիտացումներով ուսման հնարավորություններ: Կրթական քաղաքականության համար շատ կարեւոր է ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի դերը»,- հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular