ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության մասին, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ օրվա սկզբից ռուսական զորքերը շարունակում են հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին՝ շարունակելով օգտագործել Բելառուսի օդանավակայանային ցանցը։

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ մարտի 6-ի տվյալներով՝ ռուսական զորքերը կորցրել են 285 տանկ, 48 ուղղաթիռ և 44 ինքնաթիռ։ Կիևի պնդմամբ՝ ռուս զինվորների զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular