ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ լրատվական դաշտը ռուսական բիզնեսի՝ Հայաստան տեղափոխվելու մասին է խոսում. կարծում եմ՝ մեզ համար սա, առաջին հերթին, Ռուսաստան և Ուկրաինա հեռացած մեր հայրենակիցներին հետ կանչելու լավ առիթ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Ամբողջ լրատվական դաշտը ռուսական բիզնեսի՝ Հայաստան տեղափոխվելու մասին է խոսում։ Տուրիստական հոսքն էլ է արդեն, կարծես, մեծացել։ Համենայն դեպս, վիզուալ դա այդպես է՝ Երևանի փողոցներում ահագին ռուսներ են շրջում։
Ես չգիտեմ, թե որքան կտևի այս իրավիճակը և կոնկրետ ինչ կշահեն իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխող ռուսաստանցի գործարարները, բայց կարծում եմ՝ մեզ համար սա, առաջին հերթին, Ռուսաստան հեռացած մեր հայրենակիցներին հետ կանչելու լավ առիթ է։ Նաև Ուկրաինա գնացած մեր հայրենակիցներին։ Պետությունն ահագին անելիք ունի այս իրավիճակում։ Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել ու պլանավորել։
Բայց ո՞վ է հիմա մեզ մոտ այդ հաշվարկ անողը։ Քերոբյա՞նը… Նիկո՞լը…
Խոսքս հիշեք, այս մի հնարավորությունն էլ են պատուհաս սարքելու մեր գլխին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular