ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմում իր դրսևորած վարքագծի և քաղաքական կողմնորոշումների հետևանքով։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը երկու անգամ ձեռնպահ է քվեարկել, մեկ անգամ էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` այդ կերպ քվեարկելով հակառակը, քան սովորաբար քվեարկում են Ռուսաստանի պահանջով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով կառավարությանը կարգադրել է կազմել ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը։

«Կառավարությունը 2 օրում պետք է կազմի Ռուսաստանի Դաշնության, ռուսաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը»,- ասվել է նախագահի հրամանագրում։

Ի շարս այլ դրույթների հրամանագրում նշվում է, որ ռուսական ընկերությունները ստանում են պարտքերը ռուբլով մարելու իրավունք, եթե պարտատերը այդ ցանկում ընդգրկված երկիր է։ Առաջին հայացքից այս հրամանագիրն ուղղված է արևմտյան պետությունների դեմ, որոնք բազմաթիվ պատժամիջոցներ են մտցնում այս օրերին Ռուսաստանի դեմ։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր զանգահարել Արարատ Միրզոյանին, և Հայաստանի ԱԳՆ-ն որևէ հաղորդագրություն այդ կապակցությամբ չի տարածել։ Փոխարենը ռուսական ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, թե արտգործնախարարները քննարկել են միջազգային կառույցներում երկու երկրների դիրքորոշումների համադրման հարցը։

Ըստ էության, թե՛ Ռուսաստանի ԱԳՆ-ի լակոնիկ դիվանագիտական ձևակերպումները, թե՛ Ռուսաստանի նախագահի խիստ որոշակի հրամանագրերը, գալիս են ապացուցելու, որ այս պատերազմի ավարտից հետո Հայաստանը կանգնելու է պատասխան տալու հրամայականի առաջ։ Հայաստանի իշխանությունները, չենք ցանկանա ասել, թե սխալ քաղաքականություն են որդեգրել՝ չեզոք դիրք գրավելով։ Այդուհանդերձ պատերազմական իրավիճակում քննարկելու են ոչ միայն թշնամական գործողությունները, այլ նաև  դաշնակիցների չեզոքությունը։ Այդ առումով Հայաստանում ռուսամետ ուժերի մի ամբողջ բույլ, որը այս օրերին ակցիաներ է իրականացնում, իսկ Արցախում Վիտալի Բալասանյանի ղեկավարած կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ակցիա է արել ի պաշտպանություն Լուգանսկի և Դոնեցկի։

Ամեն պարագայում ինչպիսի զարգացումներ էլ կատարվեն, Հայաստանի Հանրապետությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո կանգնելու է քաղաքական լուրջ վերափոխումների առջև։ Կհեռացվի՞ Նիկոլ Փաշինյանը ռուսների օգնությամբ, թե՞ կհաջողվի նրան Արևմուտքի կամ այլ կառույցների օգնությամբ պահպանել իր իշխանությունը, չափազանց էական հարց է, որը լրջորեն ազդելու է Հայաստանի Հանրապետության ապագայի վրա։

Լևոն Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular